Ես էլ եմ հավատում ձեզ. Տիգրան Կարապետյանը միացել է ազատամարտիկների հանրահավաքին (տեսանյութ, լուսանկարներ)
«Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն այսօր միացավ Երևանի ազատության հրապարակում պարբերաբար հանրահավաք անցկացնող ազատամարտիկներին:
Հրապարակի հարթակից նա խոսքն ուղղեց ժողովրդին. «Ընտրությունների արդյունքում երբեք փոփոխության չենք հասնի: Կեղծում են, եթե հնազանդ լինենք, ոչ մի բանի չենք հասնելու, միայն հնազանդ լինելով ոչ մի բան չի լինի, պայքարել է պետք, պայքարել մինչև վերջ»:
Նրա խոսքով՝ իշխանությունը պետք է հասկանա, որ միայն թալանով չէ:
Իսկ թե ինչու է ինքը ներկա ազատամարտիկների հանրահավաքին, Կարապետյանը պատասխանեց. «Ես եկել եմ, որովհետև ժողովուրդը հավատում է ազատամարտիկներին, ես էլ եմ հավատում, որովհետև ազատամարտիկներն արդար են»:
Խոսքն ուղղելով ազատամարտիկներին՝ Տիգրան Կարապետյանը եզրափակեց. «Խնդրեմ, ցույց տվեք ձեր ուժը, մենք ձեր կողքին ենք»:










