«Շերեմետևո» օդանավակայանում հրազենային վիրավորում ստացած ղրղզից 1,5 մլն դոլար են հափշտակել

10:48 • 14.11.13

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում երեկ տեղի ունեցած հրաձգության հետևանքով վիրավորված ղրղզից 1,5 մլն ԱՄՆ դոլար են հափշտակել, հայտնում է HTB-ն:

 

Պարզվել է, որ կրակը բացել են իբրև տաքսիստ հանդես եկած մի խումբ մարդիկ։ Դա տեղի է ունեցել D տերմինալի VIP կայանատեղիում, երբ Բիշկեկից ժամանած անձը դուրս է եկել օդանավակայանի շենքից:

 

Վիրավորը հիվանդանոցում է:

 

Գումարը եղել է հասարակ պայուսակի մեջ, որն էլ և տարել են հարձակվողները:
 

Հարուցվել է քրեական գործ։