Սևանա լճում հայտնաբերվել է երկու օր առաջ կորած Ն. Հարությունյանի դին

11:53 • 14.11.13

Սևանա լճի ափից 3.5 կմ հեռավորության վրա այսօր՝ ժամը 10.42-ին, ջրափրկարարները հայտնաբերել են Ն. Հարությունյանի դին, որին և ևս մեկ քաղաքացու՝ 1988 թ. ծնված Ա. Վ-ին, փնտրում էին երեկվանից, այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:


Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին, ժամը 12.55-ին տեղեկություն էր ստացվել, որ Ծովակ գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում (ափից մոտ 1 կմ հեռավորության վրա), հայտնաբերվել է նավակ, որի մեջ պետք է լինեին նույն գյուղի բնակիչներ՝ 1970 թ. ծնված Ն. Հ. և 1988 թ. ծնված Ա. Վ.-ն, որոնք, ըստ ձկնորսների, վաղ առավոտյան՝ ժամը 05.00-06.00-ի սահմաններում, դուրս էին եկել լիճ, քանի որ լճում ունեն մոտ 2 հա տարածքի վրա ցանցեր: Նրանք չեն պատասխանել հեռախոսազանգերին:


Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Ժամը 14.45-ից 17.45-ը ջրափրկարարները իրականացրել են որոնողական աշխատանքներ, սակայն անարդյունք և ժամը 18.00-ին եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ որոնողական աշխատանքները դադարեցվել էին: