Հոկտեմբեր գյուղում սպանվել է քրեական հեղինակություն «Թեփ» Արմենը

16:17 • 14.11.13

ՀՀ ոստիկանությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց 168.am-ի տեղեկությունը, որ այսօր Արմավիրի մարզի Սարդարապատ նախկին Հոկտեմբեր գյուղում սպանվել է քրեական աշխարհում հայտնի «Թեփ» Արմենը, ով Հայաստան էր եկել աներոջ թաղմանը մասնակցելու համար:

Ըստ ականատեսների՝ նրա վրա կրակել են «Վազ 2107. մակնիշի մեքենայից:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ, կատարվում է հետաքննություն: