Ձերբակալվել է ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը
Ձերբակալվել է ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը, հիմք ընդունելով Միսակ Մարտիրոսյանի դիմումը, 2013թ. սեպտեմբերի 27-ի նիստում որոշել էր վերջինիս ազատել զբաղեցրած պաշտոնից:
Դրանից առաջ հայտնի էր դարձել, որ պաշտոնատար անձի կողմից խոշոր չափի կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի ղեկավար Միսակ Մարտիրոսյանը հարցաքննվել է որպես կասկածյալ:
Նա կասկածվում էր աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ:










