«Վարդագույն աստղ» խոշորագույն ադամանդը վաճառվել է 83 մլն դոլարով (լուսանկարներ)

18:46 • 14.11.13

Pink star անունով հայտնի աշխարհի ամենամեծ ադամանդը Ժնևում Sotheby-ի աճուրդի ժամանակ վաճառվել է ռեկորդային 83 մլն դոլարով (76.3 մլն շվեյցարական ֆրանկ): Այն ձեռք է բերել հանրահայտ նյույորքցի փորագրիչ Իսաակ Վոլֆը, ով անմիջապես որոշել է վերանվանել թանկարժեք քարը: Ադամանդն այժմ կոչվում է Pink Dream («Վարդագույն երազանք»):

 

Հիշեցնենք, որ 59.6 կարատանոց ադամանդն աճուրդի էր հանվել երեկ, որի նախնական գինը սահմանվել էր 60 մլն դոլար:


Նախօրեին Ժնևում՝ Christie’s աճուրդի տանը, վաճառվել էր աշխարհի ամենամեծ նարնջագույն ադամանդը՝ ռեկորդային 35.5 մլն դոլարով: