Զինվոր սպանելու համար իսրայելցիները հրկիզել են պաղեստինցիների տները
Իսրայելցի ծայրահեղ աջակողմյան ակտիվիստները հրկիզել են պաղեստինցիների տները, հայտնում է The Jerusalem Post-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Ռամալա քաղաքի մերձակա Սինջիլ գյուղում: Տները զգալիորեն վնասվել են, 5 պաղեստինցի թունավորվել է գազից և տարվել հիվանդանոց:
Այս կերպ իսրայելցիներն արձագանքել են իսրայելական բանակի զինվորի սպանությանը, ինչի մասին վկայում են պատերի վրա թողնված գրությունները:
Նախօրեին պաղեստինցի դեռահասը դանակով հարձակվել էր իսրայելցի զինվորի վրա: Դեռահասն իր հերթին վրեժ է լուծել իսրայելական բանտում փակված իր հարազատի համար:










