ԱՄՆ-ն կպարգևատրի միջազգային հանցախմբերի մասին տեղեկությունների համար
ԱՄՆ պետդեպարտամենտը պարգևատրումներ կհատկացնի տեղեկությունների համար, որոնք կնպաստեն միջազգային հանցախմբերի ոչնչացմանը: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է պետքարտուղար Ջոն Քերին, գրում է ИТАР-ТАСС-ը:
Որպես առաջին քայլ՝ նա նշել է 1 միլիոն դոլարի հատկացումը տեղեկությունների համար, որոնք կօգնեն ոչնչացնել Xaysavang Network անվանումով կազմակերպությունը: Այն տեղակայված է Լաոսում, ստորաբաժանումներ ունի Չինաստանում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Թաիլանդում, Վիետնամում, Մոզամբիկում, Մալայզիայում և պատասխանատվություն է կրում փղոսկր ձեռք բերելու նպատակով փղերի հազվադեպ տեսակների, ինչպես նաև վերացման վտանգի տակ գտնվող այլ կենդանատեսակների ոչնչացման համար:
Քերիի խոսքով՝ վայրի կենդանիների անօրինական առևտրին միջազգային հանցախմբերի մասնակցությունը նպաստում է կոռուպցիայի հաստատմանը, ինչպես նաև վտանգում աշխարհի անկայուն տարածաշրջաններում օրենքի գերակայությանն ու անվտանգությանը:










