Ուղևորը Շանհայի օդանավակայան է բերել օձերով լի ճամպրուկ

13:43 • 14.11.13

Շանհայի օդանավակայանում ուղևորներից մեկը փորձել է սահմանն անցկացնել հազվագյուտ օձերով լի ճամպրուկը, գրում է ntv.ru-ն: Ուղեբեռը սքանավորելու ժամանակ մաքսային ծառայության աշխատակիցը համակարգչի էկրանին կասկածներ հարուցող պատկեր է տեսել և որոշել է համոզվել, որ ամեն ինչ կարգին է:

 

Ճամպրուկը բացելուց հետո նա տեսել է օձերով տասնյակ տուփեր, փաթեթներ և անգամ՝ գուլպաներ: Ուղևորը ոստիկանությանը փորձել է համոզել, որ սողուններն իրականում խաղալիք են: Ընդհանուր առմամբ, ոստիկանները հաշվարկել են 21 տուփ, որտեղ գտնվել է տարբեր չափերի և գունավորումների 121 օձ:

 

Տղամարդուն սպառնում է ընդհուպ մինչև ցմահ բանտարկություն՝ հազվագյուտ կենդանատեսակների վաճառքով զբաղվելու համար: