ՄԱԿ-ը չի բացառում Սիրիա խաղաղապահներ ուղարկելու հնարավորությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Լադսուդ Էրվեն հայտարարել է, որ հնարավոր է՝ խաղաղարար ուժեր ուղարկվեն Սիրիա, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:
Էրվեն, մասնավորապես, ասել է, որ ՄԱԿ-ի խաղաղարար գործունեության շրջանակներում նոր հրամայականներ են ի հայտ գալիս: Աֆրիկայի հարավում, Սոմալիում իրականացված գործողություններից հետո հնարավոր է հերթը նաև Սիրիայինն է:
Հետաքրքրական է, որ հայտարարությունն արվել է խաղաղարարական գործունեության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովում:
2011-ի մարտից ի վեր Սիրիան քաղաքացիական պատերազմի ճիրաններում է, այդ ընթացքում զոհվել է 110 հազարից ավելի մարդ:










