Թուրք կին պատգամավորներին թույլ են տվել խորհրդարան այցելել տաբատներով
Թուրքիայի խորհրդարանը նոյեմբերի 14-ին չեղարկել է նիստերին մասնակցող կին պատգամավորների համար տաբատ կրելու արգելքը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Արգելքը չեղյալ համարելու նախաձեռնողն ընդդիմությունից Սաֆաք Փավեյն է եղել, ով բազմիցս փորձել է հասնել տաբատ կրելու թույլտվության, քանի որ նրա ոտքերից մեկը փոխարինված է պրոթեզով: Գործընկերներն ամեն անգամ մերժել են նրան՝ հղում անելով սահմանված կանոններին, որոնք կանանց թույլ էին տալիս կրել միայն կիսաշրջազգեստներ:
Արգելքի վերացումը հնարավոր է դարձել վերջերս կայացած որոշումից հետո, համաձայն որի կանանց թույլ է տրվում կրել կանացի թաշկինակներ՝ մուսուլմանական ավանդույթների համաձայն:










