ԱՄՆ-ում տղամարդը գնդակահարել է ընտանիքի 3 անդամներին և ինքնասպան եղել

00:22 • 14.11.13

Ամերիկյան Արիզոնա նահանգի Ֆենիկս քաղաքում 53-ամյա տղամարդը գնդակահարել է իր կնոջը, աղջկան և կնոջ եղբորը, ինչից հետո ինքնասպան է եղել: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով AP-ին:


Սպանվածների դիակները նա տարել է տան ետևի բակը և այրել:


Ոստիկանությունը պարզել է, որ մարդասպանը վերջերս էր բաժանվել կնոջից և դատարանի որոշմամբ՝ պետք է լքեր տունը, սակայն նա անսպասելիորեն վերադարձել է և սպանել բոլորին: