ԿԱՀ-ում առկա են ցեղասպանության համար բոլոր պայմանները. ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Միա Ֆերոու

13:12 • 15.11.13

Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում (ԿԱՀ), որտեղ զարգանում է հակամարտությունը մուսուլմանների և քրիստոնյաների միջև, ստեղծվել են ցեղասպանության համար բոլոր պայմանները: Նման նախազգուշացում է արել Ժնևում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) բարի կամքի դեսպան Միա Ֆերոուն, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

 

Հայտնի ամերիկացի դերասանուհին, ով նոր է վերադարձել ԿԱՀ-ից, պատմել է, որ «խնդիրը ձեռք է բերում ակնհայտ էթնիկ չափեր, ինչն այն նման է դարձնում Սոմալիում և Ռուանդայում տիրող իրավիճակին»:

 

Իրավիճակը ԿԱՀ-ում սրվել է այս տարվա մարտին, երբ «Սելեկա» խմբավորման գրոհայինները՝ Միշել Ջոտադիայի գլխավորությամբ, պաշտոնանկ արեցին նախագահ Ֆրանսուա Բոզիզեին: Ջոտադիան երկրի առաջին մուսուլման առաջնորդն է, որի բնակչության մեծամասնությունը քրիստոնյաներ են:

 

Նրա վարչակազմը մեղադրել է պաշտոնանկ արված նախագահի կողմնակիցներին մուսուլմաններին հետապնդելու համար: Բոզիզեի կողմնակիցներն իրենց հերթին մեղադրում են մուսուլմաններին քրիստոնյաների հանդեպ բռնություններ կիրառելու համար: ՄԱԿ-ի տվյալներով` հակամարտության պատճառով իրենց տները քել են 400 հազ. մարդ: