Հալեպում հայ է զոհվել
Հալեպ քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող Մունշիե շրջանում երեկ կեսօրին՝ ժամը 12։10-ի սահմաններում, պետական հացի փռի մոտ ական է պայթել։
Պայթյունի հետևանքով գրանցվել են զոհեր և վիրավորներ։ Նրանցից մեկը հայ վարորդ, 1966թ.-ին ծնված Գևորգ Պողոսյանն է։ Այս մասին հայտնում է «Բերիո լուրերի» Facebook-յան էջը։
Հիշեցնենք, որ նախօրեին հրթիռակոծվել էր նաև Հալեպի հայաշատ Վիլլաներ թաղամասը։ Դրա հետևանքով գրանցված վիրավորների թվում եղել է 5 հայ։ Հայտնի են նրանց անունները. Հակոբ Դավոյան, Հարութ Բազարբաշյան, Րաֆֆի Բերբերյան, Ճորճ Գևորգ, Տիգրան Մանուկյան։










