ԱՄՆ-ում աճուրդի կհանվի լեգենդար կին դիպուկահարի զենքը

09:39 • 15.11.13

Հանրահայտ կին դիպուկահար Էնի Օուքլիին պատկանած զենքն ամերիկյան Դալաս քաղաքում վաճառքի կհանվի Heritage Auctions-ի կազմակերպած «Արևմուտքի լեգենդները» խորագրով աճուրդի շրջանակներում։

 

Ինչպես հայտնում է Взгляд-ը, Օուքլին ճանաչում է ձեռք բերել ԱՄՆ-ում 1890-ական թվականներին, իր արտասովոր դիպուկության շնորհիվ։

 

Կինը կարող էր 30 մ հեռավորությունից ատրճանակով կամ հրացանով կրակել օդ նետած 10 ցենտանոց կոպեկի ուղղությամբ, որի տրամագիծը 2 սմ է։ Բացի այդ, նույն հեռավորությունից նա կարողանում էր մի քանի անգամ կրակել խաղաքարտի ուղղությամբ՝ մինչ այն ցած էր ընկնում։

 

Օուքլին իր տաղանդը ցուցադրել է այնպիսի բարձրաստիճան հանդիսատեսի մոտ, ինչպիսիք էին Վիկտորյա թագուհին, Իտալիայի արքա Ումբերտո Առաջինը և Գերմանիայի կայսր Վիլհելմ 2-րդը։