Սաուդյան Արաբիայում հայտնվել է առաջին կին ոստիկանը

09:49 • 15.11.13

Սաուդյան Արաբիայում կին փաստաբանների ետևից հայտնվել է նաև առաջին կին ոստիկանը: Նա սովորել է Դուբայի Ոստիկանական ակադեմիայում, որտեղ ստացել է մագիստրոսի աստիճան՝ հանրային իրավունքի ոլորտում, հայտնում է Обозреватель-ը:

 

Կնոջ գիտահետազոտական աշխատանքը` նվիրված սաուդյան համակարգում երեխաների իրավունքներին, ճանաչվել է լավագույն ուսանողական աշխատանքներից մեկը: Ակադեմիան որոշել է հրատարակել այն գրքի տեսքով և վաճառել Դուբայում: