Չինաստանը հայտարարել է «վերադաստիարակման ճամբարները» վերացնելու մասին

17:49 • 15.11.13

Չինաստանում աշխատանքային «վերադաստիարակման ճամբարների» համակարգը կվերացվի, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով պետական «Սինհուա» գործակալությանը, որը հրապարակել է Կոմունիստական կուսակցության պլենումի որոշումների ամբողջական տեքստը:

 

Չինացի ընտանիքներին թույլ կտան նաև երկու երեխա ունենալ այն պայմանում, եթե ծնողներից մեկն ընտանիքում միակ երեխան է եղել:

 

Պլենումի մեկ այլ կարևոր որոշում է եղել հանցագործությունների ցուցակի աստիճանաբար կրճատումը, որոնց համար Չինաստանում մահապատիժ է սահմանված:


Հավանության արժանացած փոփոխությունները, Չինաստանի ղեկավարների կարծիքով, կդառնան «այն գործադրված ջանքերի մի մասը, որոնք ուղղված են մարդու իրավունքների ամրապնդմանը»:

 

Չինաստանի աշխատանքային ճամբարներում այժմ պահվում են «հանցագործներ», որոնք չնչին իրավախախտումներ են թույլ տվել, ինչպես նաև մարդիկ, որոնք տարբեր պատճառներով նյարդայնացնում են տեղի իշխանություններին: Այդ ճամբարների առանձնահատկությունն այն է, որ մարդկանց այնտեղ ուղարկում են առանց դատարանի որոշման, այլ՝ տեղի ոստիկանական ղեկավարության որոշմամբ: