Կարմիր հրապարակում անսովոր ակցիայի դիմած նկարչի դեմ քրգործ է հարուցվել

11:08 • 15.11.13

Ռուսաստանցի նկարիչ Պյոտր Պավլենսկու դեմ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանում: Օրերս ՌԴ ոստիկանության օրվա առիթով իր սեռական օրգանը Կարմիր հրապարակի հատակին մեխած նկարիչը մեղադրվել է խուլիգանության համար, հայտնում է Interfax-ը։

 

Դեպքից հետո հիվանդանոց տեղափոխված Պավլենսկին ստորագրությամբ պարտավորվել է չհեռանալ երկրից:

 

Հետաքրքրական է, որ ակցիայից անմիջապես հետո նրա դեմ վարչական գործ էր հարուցվել, սակայն դատավորը հրաժարվել էր զբաղվել դրանով` պատճառաբանելով փաստաթղթային սխալները: Այդ ժամանակ նկարչին անմիջապես բաց էին թողել: