Իտալացին 6 ժամ հերկել է դաշտը՝ Ջոն Քենեդու հսկայական պատկերը ստանալու համար (լուսանկարներ, տեսանյութ)

09:55 • 15.11.13

Իտալացի արվեստագետ Դարիո Գամբարին հերկել է ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու դիմանկարը՝ նրա սպանության 50-ամյակի կապակցությամբ, գրում է The Daily Mail-ը:

 

Դարիո Գամբարին ստեղծել է աշխատանքն Իտալիայի Վերոնա քաղաքի մոտակայքում գտնվող դաշտում: Նրանից վեց ժամ է պահանջվել դաշտը հերկելու համար: Նա անգամ դիմանկարի կողքին գրել է «Ich bin ein Berliner»՝ ի հիշատակ Արևմտյան Բեռլինում 1963 թվականին տեղի ունեցած Քենեդու հայտնի ելույթի:

 

Գամբարին նախկինում դաշտերում ստեղծել է այլ հայտնի մարդկանց դիմանկարները, այդ թվում՝ Ֆրանցիսկոս պապի, նախագահ Բարաք Օբամայի, անգամ՝ Էդվարդ Մունկի «Ճիչը»:

 

Նոյեմբերի 22-ին կլրանա Քենեդու սպանության 50-րդ տարելիցը:

Plow: The features on JFK's face are recreated in the field near Verona

Hard work: Gambarin used a tractor and trailer to create the artwork