ԵՄ-ն թույլ է տվել անձնագրեր «վաճառել» հարուստ արտասահմանցիներին

13:46 • 15.11.13

Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ ինքն իրավասու չէ արգելել Եվրոպական միության անդամ երկրների կառավարություններին «վաճառել» իրենց քաղաքացիությունը հարուստ օտարերկրացիներին։

 

Ինչպես նշում է BBC-ի ռուսական ծառայությունը, ավելի վաղ Մալթան հայտարարել էր, որ հարուտ օտարերկրացիները կկարողանան կարճ ժամկետում քաղաքացիություն ստանալ, եթե երկրի տնտեսության մեջ 650 հազար եվրոյի ներդրում կատարեն։

 

Նմանատիպ առաջարկով հանդես են եկել նաև Իսպանիայի, Հունգարիայի և ևս մի քանի եվրոպական երկրների կառավարություններ։

 

Ըստ վիճակագրական տվյալների՝ եվրոպական անձնագրեր ստանալու գլխավոր հավակնորդներն են հարուստ չինացիները։