Եվրամիությունը ՌԴ-ի հետ վիզային ռեժիմի մոտալուտ պարզեցում է կանխատեսում

20:47 • 15.11.13

Եվրամիության և Ռուսաստանի միջև մուտքի արտոնագրի ռեժիմի ազատականացման համաձայնագիրը շուտով կարող է կնքվել: Այս մասին, ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, հայտարարել է Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով վարչության տնօրեն Գուննար Վիգանդը` ելույթ ունենալով Բրյուսելում՝ տնտեսական եվրագագաթնաժողովի ընթացքում:


«Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման մասին համաձայնագիրը  կարող է իր ավարտին հասնել մոտ ժամանակներս», - ընդգծել է եվրոպացի քաղաքական գործիչը:


«Մենք ակտիվորեն աշխատում ենք առանց վիզայի ուղևորություններ իրականացնելու պայմաններ ստեղծելու ուղղությամբ, որի համար համաձայնեցված գործողությունների ծրագիր ենք մշակել», - ընդգծել է Վիգանդը: