Հրդեհ Մայր աթոռի տարածքում, կռունկի վրա կարճ միացում է տեղի ունեցել

12:09 • 15.11.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 10.40-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքում` «Մայր Աթոռ Սրբ. Էջմիածին» եկեղեցու տարածքում, շինարարական աշխատանքների ժամանակ, հրդեհ է բռնկվել վերամբարձ կռունկի խցիկում:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արարատյան փողոցում կռունկավարի խցիկում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկումով :


Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.56-ին, մարվել` 11.12-ին:

Նշենք, որ Մայր Աթոռում իրականացվում է Մայր տաճարի արտաքին ճակատի քարերի վերանորոգում: