Վրաստանի բոլոր շրջանների ղեկավարները հրաժարական են տվել
Վրաստանի բոլոր շրջանների ղեկավարներն այսօր գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հրաժարականի դիմում են ներկայացրել, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Ինչպես մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է նախագահի մամուլի խոսնակ Մանանա Մանջգալաձեն, շրջանների ղեկավարների հրաժարականը նախագահը կհաստատի այսօր՝ մինչև օրվա ավարտը։
Ինքը՝ Մանջգալաձեն, ևս հրաժարական է տվել Միխեիլ Սաակաշվիլիի մամուլի խոսնակի պաշտոնից։
«Ես հպարտ եմ, որ գտնվել եմ ամենաակնառու քաղաքական առաջնորդներից մեկի կողքին»,-ասել է նա։
Այսօր հրաժարական է տվել նաև Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը։










