Սիրիայում սպանվել է զինյալ խմբավորումներից մեկի առաջնորդը
Սիրիայի հյուսիսում՝ Հալեպ նահանգում, սիրիական բանակի օդային հարվածների հետևանքով սպանվել է «Լիվա աթ-Թաուհիդ» զինված խմբավորման ղեկավար Յուսեֆ Աբբասը, հաղորդում է interfax.ru-ն՝ հղում անելով Aleppo News Netword ընդդիմադիր կազմակերպության հայտարարությանը:
Սիրիական բանակը գործողությունները սկսել է խմբավորման ռազմական խորհրդի ժամանակ, որն անցկացվում էր ապստամբների գրաված բազայի տարածքում:
Հայտարարության մեջ ասվում է, որ հարձակման հետևանքով վիրավորվել են նաև խմբավորման այլ ազդեցիկ ներկայացուցիչներ:
Այս շաբաթ «Լիվա աթ-Թաուհիդ» խմբավորման գրոհայինները կոչ էին արել բոլոր ապստամբներին առավել ակտիվ պայքարել նախագահ Բաշար ալ Ասադի զորքերի դեմ:










