Համարվում է, որ լատվիացիներն աշխարհում սունկ են հավաքում, բայց դա այդպես չէ. Լատվիայի նախագահ

16:25 • 15.11.13

Լատվիայի բնակիչներն արտասահման են մեկնում ոչ թե փրկության համար, այլ ինքնակատարելագործվելու նպատակով, համոզված է Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշը, գրում է Взгляд-ը:

 

«Արդեն վաղուց լատվիացիներն արտասահմանում զբաղվում են ոչ միայն սունկ հավաքելով»,- հայտարարել է նա LTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:

 

Ըստ նրա՝ աշխարհը բաց է, և պետք չէ զարմանալ, որ յուրաքանչյուրն այնտեղ իր տեղն է փնտրում:

 

Հանդիպելով ողջ աշխարհից ձեռներեցների հետ՝ նա եկել է եզրակացության, որ նրանք ստիպված են աշխատակիցների հրավիրել այլ երկրներից:

 

Բերզինշը պատմել է, որ այցելելով Կանադայում Bombardier գործարան՝ իմացել է, որ ինքնաթիռների արտադրության մեջ ռոբոտներ են ներգրավված: Այնուհետև նա տեսել է լատվիացու, որը նախագծում է այդ ռոբոտներին:

«Մենք կարող ենք միայն հպարտանալ համերկրացիներով, որոնց գիտելիքներն այդքան բարձր են գնահատվում»,- հայտարարել է նա: