Լեպսն ասել է, որ ծանոթ է ԱՄՆ-ի «սև ցուցակում» ընդգրկված անձանց հետ

17:05 • 15.11.13

ՌԴ հայտնի երգիչ Գրիգորի Լեպսն ուրբաթ օրը rusnovosti.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ծանոթ է այն  մարդկանց հետ, որոնց հետ նրան ընդգրկել են ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցուցակում:

 

Նա ասել է, որ ծանոթ է «Եղբայրական շրջան» խմբավորման պարագլխի հետ։

 

Լեպսի խոսքով՝ ինքը դեռևս չի ստացել ԱՄՆ-ից պաշտոնական ծանուցումներ իրեն ներկայացված բողոքների առնչությամբ:

Նա նշել է, որ երբեք խնդիրներ չի ունեցել ԱՄՆ-ի հետ:

«Վերջին անգամ ԱՄՆ-ում եղել եմ երկու տարի առաջ: Դեռևս այդտեղ մեկնելու առիթ չունեմ: Միշտ ամեն ինչ օրենքով է եղել: Հաշիվներ կամ անշարժ գույք այնտեղ, փառք Աստծո, չկա»,- ասել է Լեպսը:

 

Երգիչը, որը մտադիր էր ԱՄՆ-ում համերգներ ունենալ, հայտնել է, որ չի պլանավորի համերգային շրջագայություններ ԱՄՆ-ում, մինչ առաջացած իրադրությունը չհարթվի: