Լեհաստանում նախարարը հրաժարական է տվել ձեռքի թանկարժեք ժամացույցի պատճառով
Լեհաստանի Տրանսպորտի և ջրային տնտեսության նախարար Սլավոմիր Նովակը հրաժարական է տվել ձեռքի թանկարժեք ժամացույցի հետ կապված սկանդալի պատճառով: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ երկրի վարչապետն ընդունել է իր ստորադասի հրաժարականը և արդեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել:
Նովակն ստիպված է եղել լքել նախարարի պաշտոնը, երբ դատախազությունը գործ է հարուցել նրան անձեռնմխելիությունից զրկելու համար, որովհետև նա իր ունեցվածքի մեջ չէր նշել թանկարժեք ժամացույցը: Այս զարդի արժեքը գնահատվել է առնվազն՝ 6.000 դոլար: Ըստ լեհական օրենսդրության՝ ունեցվածքի ցուցակում պետք է ներառվեն բոլոր ապրանքները, որոնց արժեքը գերազանցում է 10.000 զլոտիխը:
Նախարար Նովակի դեմ հայտարարությամբ դատախազություն էր դիմել լեհական սեյմի պատգամավորներից մեկը:










