Ամերիկյան թերթը 150 տարի անց ներողություն է խնդրել Աբրահամ Լինքոլնից
Ամերիկյան The Patriot-News of Harrisburg թերթը ներողություն է խնդրել ԱՄՆ-ի հանգուցյալ նախագահ Աբրահամ Լինքոլնից` նրա ելույթը քննադատելու համար. դա տեղի է ունեցել ելույթից 150 տարի անց, հայտնում է Associated Press-ը:
Խոսքը Լինքոլնի հանրահայտ Գեթիսբուրգի ելույթի մասին է, որը հռետորական արվեստի գլուխգործոց է համարվում ԱՄՆ-ում:
1863-ի նոյեմբերին այն ժամանակ The Harrisburg Patriot & Union կոչվող թերթը կշտամբել էր ելույթը` «անհեթեթ դիտարկումների» համար, և ասել, որ դա արժանի է մոռացության:
Այսօր թերթը ելույթը սրբազան է անվանել:
Բանն այն է նաև, որ այն ժամանակ թերթը դեմոկրատներինն էր և որպես ընդդիմություն էր հանդես գալիս Լինքոլնին:










