Սնոուդենը մինչ օրս հրապարակել է 200.000 գաղտնի փաստաթուղթ
Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը լրագրողներին է տրամադրել 50 հազարից մինչև 200 հազար գաղտնի փաստաթուղթ։ Այս մասին հայտնել է նրա նախկին ղեկավարը` Ազգային անվտանգության գործակալության տնօրեն գեներալ Քիթ Ալեքսանդրը, փոխանցում է «Վզգլյադ»-ը:
Ալեքսանդրն այս մասին հայտնել է` ելույթ ունենալով Բալթիմորում Միջազգային հարաբերությունների խորհրդում: Նա կանխատեսել է, որ այլ փաստաթղթեր ևս կշարունակեն ջրի երես դուրս գալ, չնայած ինքը կուզեր կանխել դրանց հայտնվելը:
Ալեքսանդրի գնահատականով` տեղեկատվության արտահոսքը դիտավորյալ կերպով այնպես է կազմակերպվում, որպեսզի «առավելագույն վնաս հասցվի ԱԱԳ-ի և ԱՄՆ-ի ազգային շահերին»:
Մինչ օրս Ռուսաստանում ապաստանած Սնոուդենի ամենասկանդալային հրապարակումը վերաբերում է նրան, որ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների թիրախն են եղել 35 պետությունների ղեկավարներ:










