Սան Պաուլոյում խցանումները հասել են ռեկորդային 309 կմ-ի
Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում հինգշաբթի նոր ռեկորդ է սահմանվել ճանապարհային երթևեկության ոլորտում, գրում է ИТАР-ТАСС-ը:
Պատմության ընթացքում առաջին անգամ ավտոմեքենաների խցանման ընդհանուր երկարությունը գերազանցել է 309 կմ-ը: Բնակիչները երեկոյան շտապել են դուրս գալ Սան Պաուլոյից, որպեսզի քաղաքից դուրս նշեն Հանրապետության հռչակման օրը: Լիովին կանխատեսելի ամենամեծ խցանումները եղել են օվկիանոսի ափերին մոտ տանող մայրուղիներում:
Քաղաքային իշխանությունները ձեռնարկել են բազմաթիվ միջոցառումներ` փողոցները տրանսպորտից թեթևացնելու համար: Այստեղ օրվա ցերեկային ժամերին բեռնատարների երթևեկության համար գործում են սահմանափակումներ, շաբաթվա որոշակի օրերի պիկ ժամերին երթևեկելու արգելքներ և այլն: Սակայն այս բոլոր միջոցառումները ԶԼՄ-ները քննադատում են:










