Ինդոնեզիայի Սինաբունգ հրաբուխը կրկին ժայթքում է. 5000 բնակիչ է տարհանվել (լուսանկարներ)

00:34 • 15.11.13

Ինդոնեզիայի արևմտյան Սումատրա կղզու ավելի քան 5000 բնակիչ տարհանվել է հրաբխային ժայթքումների պատճառով:


Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը՝ կղզու հյուսիսում գտնվող Սինաբունգ հրաբուխն ամսվա սկզբից շիկացած մոխիր և լավա է ժայթքում 6.5 մետր շառավղով:


Վերջին ժայթքումը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 14-ին, ստիպել է 7 գյուղերի բնակիչներին՝ լքել իրենց տները՝ ապաստան գտնելով կառավարական ճամբարներում: