Սիրիայի քիմիական զենքը չի ոչնչացվի Ալբանիայում
Ալբանիան հրաժարվել է իր տարածքում վերացնել Սիրիայի քիմիական զենքը: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին, որն այս տեղեկությունն ստացել է երկրի վարչապետ Էդի Ռամանից:
«Ալբանիայի մասնակցությունն այս գործողությանն անհնար է»,-ասել է նա:
Նոյեմբերի սկզբին հայտնի էր դարձել, որ Ալբանիան ամենահավանական տեղն է սիրիական քիմիական զենքի վերացման համար: Այդ ժամանակ խոսում էին, որ Տիրանան չի մերժի NATO-ի դիմումը:










