Թաիլանդի թագավորը 100 կգ ոսկի է նվիրաբերել հնդկական տաճարի զարդարման համար
Թաիլանդի թագավոր Պումիպոն Ադուլյադեթը 100 կգ ոսկի է նվիրաբերել Հնդկաստանում գտնվող Մահաբոդհի հանրահայտ տաճարի գագաթը զարդարելու համար, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Ըստ լեգենդի՝ Գաութամա Սիդհարթհան հենց այդտեղ՝ Բոդհի ծառի տակ է եռօրյա մեդիտացիայից հետո լուսավորության հասել ու դարձել Բուդդա։
Առատաձեռն նվերի ընդհանուր արժեքը 14.5 մլն դոլար է, այն հնդկական Բահիր նահանգ է հասցվել հատուկ չվերթով։ Տաճարի պահապանները նշել են, որ դրա գագաթը զարդարելու համար անհրաժեշտ է 300 կգ ոսկի, որն արդեն հավաքվել է բարեգործների օգնությամբ։
Մ.թ.ա. 260 թ. կառուցված տաճարը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտների ցուցակում։










