Ուկրաինայում առաջին անգամ տուգանել են Facebook-յան գրառման համար
Կիևի Պոդոլսկու շրջանի դատարանը քննարկել է ուկրաինացի պատգամավոր Իննա Բոգոսլովսկայան հայցն ակտիվիստ Ալեքսանդր Արոնցի դեմ: Պատճառը վերջինիս Facebook և Twitter սոցցանցերում գրառումներն են: Դատարանը մասնակիորեն բավարարել է հայցը՝ Արոնցին պարտադրելով վճարել ավելի քան 6.000 դոլար տուգանք: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:
Մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հիմնավորում են դարձել թեզիսներն այն մասին, որ Իննա Բոգոսլովսկայան ծանր հոգեբանական ապրումներ է ունեցել:
Հատկանշական է, որ Բոգոսլովսակայան հայցում խնդրում էր փոխհատուցել 250.000 գրիվեն՝ հոգեբանական վնասի համար և ջնջել տեղեկությունները:










