ԱՄՆ-ում ուղևորը բացել է թռչող օդանավի դուռն ու ընկել օվկիանոսը
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի տարածքում թռչող օդանավի ուղևորը բացել է հետևի մասի դուռն ու ընկել օվկիանոսը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով ԱՄՆ-ի Քաղավիացիայի վարչությանը:
Դեպքը տեղի է ունեցել 609 մ բարձրության վրա, Մայամի քաղաքից 9 կմ հեռու:
Միջադեպից հետո օդաչուն բարեհաջող վայրէջք է կատարել Մայամիի օդանավակայաններից մեկում:
Այժմ Մայամիի առափնյա փրկարարները որոնում են արտասովոր ուղևորին:










