Վենեսուելայում ձերբակալվել է ավելի քան 100 բուրժուա ձեռնարկատեր

09:09 • 15.11.13

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկրի ոստիկանությունը մի քանի օրում ձերբակալել է ավելի քան 100 «բուրժուա ձեռնարկատերերի»։

 

Ինչպես հայտնում է Газета-ն` The Buenos Aires Herald-ին հղումով, ներկայում նրանք սպեկուլյացիայի մեղադրանքով գտնվում են ճաղերի ետևում։

 

Սոցիալիստների առաջնորդը, ով երկրի ղեկավարի պաշտոնում փոխարինել է Ուգո Չավեսին, նշել է, որ իր կառավարությունը պատրաստում է նոր օրենքներ ձեռնարկությունների շահույթի սահմանափակման համար։ Ըստ նոր օրինագծի` ընկերությունների շահույթը Վենեսուելայում կազմելու է 15-30%։

 

Նման օրինագծի անհրաժեշտությունն իշխանությունները բացատրում են նրանով, որ որոշ ապրանքների գներ աճել են մինչև 1000%-ով։