Մոտ 400 երեխա փրկվել է սեռական շահագործումից. բացահայտվել է մանկական պոռնոգրաֆիայի միջազգային ցանց
Միջազգային հետաքննության արդյունքում աշխարհում 348 մարդ է ձերբակալվել, որոնք կասկածվում են մանկական պոռնոգրաֆիայի արտադրության համար, հայտնում է Lenta-ն` վկայակոչելով Տորոնտոյի ոստիկանության հայտարարությունը:
«Բահ նախագիծ» անվանումով հետաքննությունը տևել է 3 տարի, և 386 երեխա ազատվել է սեռական շահագործումից:
Ձերբակալվածներից 108-ը Կանադայում են, 75-ը` ԱՄՆ-ում: Նրանց թվում 40 ուսուցիչ կա, երեխաների հետ աշխատանքի 32 կամավորական, 9 հոգևորական և այլք:
Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ 2010-ին Տորոնտոյում ձերբակալվել էր ոմն Բրայան Ուեյը: Նա մանկական պոռնոգրաֆիա էր մատակարարում ամբողջ աշխարհի մակարդակով, նրա ընկերության տարեկան դրամաշրջանառությունը 4 մլն դոլար էր:
Նախագիծը, սակայն, դեռ ավարտված չէ, դրա շրջանակներում սպասվում են նոր ձերբակալություններ:










