Մահացել է XIX դարում ծնված վերջին բրիտանուհին

08:46 • 15.11.13

Մահացել է վերջին բրիտանուհին, ով ծնվել էր XIX դարում: Գրեյս Ջոնսը ծնվել էր 1899 թվականի դեկտեմբերին: Նա մահացել է 113 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Հատկանշական էր, որ նա 4 տարեկան էր, երբ օդ բարձրացավ Ռայտ եղբայրների ինքնաթիռը:


Գրեյս Ջոնսը, ով աշխատում էր որպես դերձակ, ապրում էր Լոնդոնում և թոշակի էր անցել 50 տարի առաջ: Նա այդպես էլ չի ամուսնացել՝ նշելով, որ ոչ ոք չի կարող փոխարինել իր փեսացուին, ով Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զոհվել էր ռազմաճակատում:

 

Ջոնսի մահից հետո Մեծ Բրիտանիայի ամենածեր բնակչուհու կոչումն անցել է Էթել Լանգին, ով ծնվել է 1900թ. մայիսի 27-ին։ Այժմ Լանգը միակ բրիտանուհին է, ով ապրել է դեռևս Վիկտորյա թագուհու կառավարման տարիներին (1837-1901թթ.)։