Մոտ 1.5 մլն ֆիլիպինցի ստիպված է ապրել փողոցում՝ աղետալի թայֆունից հետո (լուսանկարներ)
Մոտ 1.5 մլն ֆիլիպինցի ստիպված է ապրել փողոցում Ֆիլիպիններին պատուհասած «Հայան» կործանարար թայֆունից հետո, հայտնում է gazeta.ru-ն՝ NHK-ին հղումով։
Նման իրավիճակը պայմանավորված է նրանով, որ փախստականների ճամբարներում այլևս ազատ տեղ չկա. այնտեղ հաջողվել է տեղավորել ընդամենը 300.000 մարդու։
Այդ իսկ պատճառով մարդիկ ստիպված են ապրել փողոցներում։
Ավելին՝ տրանսպորտի հետ կապված խնդիրների պատճառով չի հաջողվում արտասահմանից ուղարկված մարդասիրական օգնությունը հասցնել կարիքավորներին։
Ավելի վաղ Ֆիլիպինների իշխանությունները հաստատել էին թայֆունի հետևանքով 3.631 մարդու մահը։





















