Վրաստանի ափերի մոտ 4,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

14:19 • 16.11.13

Վրաստանի սևծովյան ափերի մոտ տեղի է ունեցել 4,2 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով Վրաստանի սեյսմոլոգիական մոնիթորինգի կենտրոնին:

 

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ծովում՝ Անակլիա քաղաքից մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա:

 

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են Վրաստանի գրեթե բոլոր սևծովյան շրջաններում: