Բակո Սահակյանը մասնակցել է Հացի գյուղի հուշահամալիրի բացմանը

14:04 • 16.11.13

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին Մարտունու շրջանի Հացի գյուղում մասնակցել է Մեծ Հայրենականում և Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։


Նախագահը երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են նման հայրենանվեր նախաձեռնության իրականացմանը և նշել, որ հայրենիքի ազատության ու անկախության համար իրենց կյանքը զոհաբերած մեր նահատակների հիշատակը միշտ վառ պահելը չափազանց կարևոր է մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության, ազգային արժեքների և պատմական հիշողության պահպանման տեսանկյունից:


Միջոցառմանը մասնակցում էին Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: