Խոշոր ավտովթար Դիլիջանի 1-ին ոլորանում. կառավարության անդամները խցանման մեջ են

19:08 • 16.11.13

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Դիլիջանի 1-ին ոլորանում բախվել են մարդատար Mercedes մակնիշի և բեռնատար ավտոմեքենաները, վթարի հետևանքով բեռնատարը կողաշրջվել է մարդատար Mercedes-ի վրա: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:


Այս պահին փրկարաները Դիլիջանի ոստիկանների, քաղաքացիների և Դիլիջանի բժշկական կենտրոնի անձնակազմի հետ, ճանապարհային ոստիկանների օգնությամբ փորձում են հատուկ տեխնիկայով ու վերամբարձ կռունկով վիրավոր վարորդին դուրս բերել ավտոմեքենայից:


Առավել մանրմասն՝ այստեղ: