Էթնա հրաբուխը ծխի կատարյալ օղակներ է ուղարկում երկինք (լուսանկարներ, տեսանյութ)

00:23 • 16.11.13

Իտալիայի անկայուն Էթնա հրաբուխը ծխի կատարյալ օղակներ է ժայթքում դեպի Սիցիլիայի կապույտ երկինք, ինչպես ներկայացնում է Daily Mail-ը:


Նոյեմբերի 11-ի հզոր ժայթքումներից հետո հրաբուխը մինչ օրս կանոնավոր ցնցումների է ենթարկվում` ծխի հարյուրավոր օղակներ ուղարկելով երկինք: Մինչդեռ գիտնականները լիովին չեն կարողանում բացատրել, թե ինչպես է հրաբուխը շրջանաձև գոլորշի ժայթքում: Ոմանք կարծում են՝ ծխի արտանետման պատճառը կարող է շրջանաձև խառնարանը լինել:

 

Volcano Discovery տվյալների համաձայն՝ որոշ ծխե օղակների տրամագիծը հասնում է մի քանի մետրի: