FEMEN-ի ակտիվիստները փորձել են մուտք գործել Կանադայի վարչապետի պաշտոնական հանդիպման սրահ
FEMEN շարժման 3 ակտիվիստներ Քվեբեքում փորձել են մուտք գործել երկրի վարչապետ Սթիվեն Հարպերի՝Մոնրեալում ընթացող պաշտոնական հանդիպման սրահ՝ պահանջելով անմիջապես դադարեցնել ֆաշիստական քաղաքականությունը երկրի բնիկ բնակչության նկատմամբ: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:
FEMEN-ում նշել են, որ Պահպանողական կուսակցության իշխանության գալուց հետո երկիրը ետ է ընկնում 10 տարով, հատկապես, երբ խոսքը կանանց իրավունքների մասին է: Նրանք նշում են, որ բնիկ կանայք և աղջիկները ամենաշատն են տուժում կառավարության կայուն անտարբերությունից:
Նրանք նշում են, որ հաճախ են բռնության դեպքերը նրանց նկատմամբ: Հաճախակի պատահում են սպանության դեպքեր, իսկ կառավարությունը դրանցբացահայտման և կանխարգելման գործերում հետևողական չէ:










