Հրատարակչությունը ցանկանում է վաճառել Forbes ամսագիրը և կայքը

01:13 • 16.11.13

Forbes Media LLC հրատարակչական տունը քննարկում է Forbes ամսագիրը վաճառելու հնարավորությունը: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Bloomberg-ին, որն այս տեղեկություններն ստացել է 4 աղբյուրներից:


Հրատարակչությունն առաջարկ է ստացել Deutsche Bank AG-ից, ընկերությունը պատրաստ է գնել 96 տարեկան ամսագիրը և Forbes.com կայքը: Deutsche Bank AG-ի առաջարկած գումարի չափը չի նշվում, սակայն Forbes Media LLC-ին ծրագրում է այս գործարքից ստանալ առնվազն՝ 400 միլիոն դոլար:


Forbes Media LLC հրատարակչական տունը գլխավորում է ԱՄՆ նախկին թեկնածու Սթիվ Ֆորբսը: Հրատարակչության գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: