Ժիզել Բունդխենի թիկնապահներին ազատազրկել են՝ կրակոցների համար
Կոստա Ռիկայի դատարանը 5 տարվա ազատազրկման է դատապարտել բրազիլացի սուպերմոդել Ժիզել Բունդխենի և նրա ամուսնու՝ ամերիկյան ֆուտբոլի աստղ Թոմ Բրեդիի երկու թիկնապահներին, հայտնում է BBC-ն:
Թիկնապահներին մեղավոր են ճանաչել չորս տարի առաջ Բունդխենի և Բրեդիի հարսանեկան արարողության ժամանակ երկու լուսանկարիչների մահափորձի համար:
Դատարանը գտել է, որ թիկնապահները կրակ են բացել լուսանկարիչների մեքենայի ուղղությամբ այն բանից հետո, երբ նրանք հրաժարվել են իրենց տալ արված լուսանկարները:










