Ադրբեջանի բանակը ինտենսիվ կրակ է բացել Վազաշեն գյուղի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան

17:52 • 16.11.13


Նոյեմբերի 16-ին, ժամը` 12:30-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական բանակն ինտենսիվ կրակ է բացել Տավուշի մարզի ուղղությամբ: Մասնավորապես՝ կրակել են Վազաշեն գյուղի ուղղությամբ՝ ճանապարհով ընթացող քաղաքացիական մեքենաների վրա, ինչպես նաև՝ թիրախում ունենալով այլ հատվածներ: Այս մասին Facebook –ի իր էջում գրել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:


«Չանսալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերին՝ խախտել են հրադադարի ռեժիմը… : Հիմնականում՝ կրակ է արձակվել գնդացիրներից, ինչպես նաև՝ մեծ տրամաչափի հրաձգային զենքերից»,-ավելացրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Գնդակոծության հետևանքով տուժածներ չկան:

 

Պն մամուլի խոսնակը հայտնում է նաև, որ հայկական զինված ուժերը, կատարելով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրահանգը, պահպանում են լռություն:
«Հերթական անգամ ադրբեջանական կողմը չի պահպանում հրադադարի ռեժիմը և անտեսում է խաղաղության բոլոր կոչերը, ինչի արդյունքում՝ միջադեպի ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է իրենց վրա»,-հավելել է Հովհաննիսյանը: