Հրայր Կարապետյանը նշանակվել է Սանկտ Պետերբուրգի և ՌԴ հյուսիսային շրջանների գլխավոր հյուպատոս

12:46 • 16.11.13

ԱԺ 4 -րդ գումարման «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանը երեկ նշանակվել է Սանկտ Պետերբուրգում և Ռուսաստանի Դաշնության հյուսիսային շրջաններում ՀՀ գլխավոր հյուպատոս՝ Կալինինգրադի մարզից մինչև Արխանգելսկ:


Այս մասին տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Հրայր Կարապետյանը:


Հաջորդ շաբաթ արդեն նա լինելու է տեղում, անցնելու է բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, հանդիպելու է ՌԴ նահանգապետերի, հայ համայնքի ներկայացուցիչների հետ:


Քիչ անց կներկայացնենք Հրայր Կարապետյանի հետ հարցազրույցը: