«Կու Կլուկս Կլանը» սխալմամբ քարոզարշավ է անցկացրել սևամորթների թաղամասում
Հանրահայտ «Կու Կլուկս Կլան» ծայրահեղական շարժման ակտիվիստները սխալմամբ սևամորթների դեմ քարոզարշավ են ացկացրել Ֆլորիդայի՝ առավելապես աֆրոամերկացիների կողմից բնակեցված թաղամասերից մեկում: Այս մասին հայտնում է Взгляд-ը:
Նյու Սմիրն Բիթչ թաղամասի բնակիչներն ուղղակի շոկի մեջ են ընկել ՝ փողոցներում գտնելով հարյուրավոր թռուցիկեր՝ «Մեր ռասան՝ մեր ազգը» գրությամբ ու «Կու Կլուկս Կլանի» ավանդական հագուստի պատկերով։
Շարժման ակտիվիստներն ավելի ուշ խոստովանել են, որ իրենց միշտ չէ, որ հաջողվում է քարոզարշավի համար ճիշտ վայր ընտրել։
Ծայրահեղական գաղտնի շարժումը ձևավորվել է ԱՄՆ-ում՝ քաղաքացիական պատերազմից հետո՝ երկրի հարավային հատվածի զինվորների կողմից։ Դրա հիմնական գաղափարախոսությունը սպիտակ ռասայի գերիշխանությունն է մնացած բոլոր ռասաների նկատմամբ։










