Մադոննան և Մարիյոն Կոտիյարը կոչ են արել ազատ արձակել ՌԴ-ում ձերբակալված «Գրինփիսի» ակտիվիստներին

09:40 • 16.11.13

«Գրինփիս» միջազգային բնապահպանական կազմակերպությունը հրապարակել է հայտնի անձանց կոչերը` Ռուսաստանում ձերբակալված ակտիվիստներին ազատ արձակելու վերաբերյալ: Նրանց թվում են եղել նաև երգչուհի Մադոննան և ֆրանսիացի դերասանուհի Մարիյոն Կոտիյարը, գրում է Взгляд-ը:

 

Մադոննայի կոչը հրապարակված է եղել նրա Instagram-ում: Երգչուհին տեղադրել է պաստառով մի նկար, որի վրա գրված է` «Ազատեք Արկտիկ 30-ը»: Լուսանկարի մեկնաբանությունում ասվում է` «Թող ձեր ձայնը լսվի: Եկեք վերադարձնենք այդ մարդկանց տուն»:

 

«Գրինփիսի» Twitter-ի միկրոբլոգում տեղադրվել է նաև դերասանուհի Մարիյոն Կոտիյարի լուսանկարը՝ «Ես կլիմայի պաշտպան եմ» ցուցանակով: Նա նշել է, որ ակտիվիստների ձերբակալությունն «անհեթեթ է և անմիտ»:

 

Հիշեցնենք, որ Arctic Sunrise նավի 30 ակտիվիստներ սեպտեմբերին ձերբակալվել էին Մուրմանսկում, երբ փորձել էին խոչընդոտել Բարենցի ծովում ռուսական նավթահարթակի շահագործմանը: